|
Նոր նշանակումներ ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում
29/03/2022 Այսպես, ԱՀ կառավարության 2022 թվականի մարտի 16-ի N 267-Ա որոշմամբ, Տիգրան Վլադիմիրի Առստամյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից:
ԱՀ կառավարության մեկ այլ՝ 2022 թվականի մարտի 16-ի N 268-Ա որոշմամբ, Արմեն Բախշիի Ղահրամանյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Նորայր Մուսայելյանը մաղթել է տեղակալներին արդյունավետ և բեղուն գործունեություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության:
|