• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Նորայր Մուսայելյանն ընդունել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ և ՍՕԱՐ- Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեններին
    22/02/2022
    Փետրվարի 22-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանն հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ տնօրեն Դավիթ Մարտիրոսյանին և «Ծնորղազուրկ հայ երեխաների օգնության միություն» ՍՕԱՐ-Հայաստան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրադյանին:
    Ողջունելով ներկաներին, նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին մշտապես Արցախի կողքին լինելու համար, ընդգծելով, որ միմիայն համատեղ ուժերով հնարավոր կլինի վերականգնել Արցախի տնտեսությունը:
    Երկուստեք քննարկվել են Արցախի Հանրապետությունում համատեղ սերմարտադրության իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ԱՀ սերմերի մատակարարման վերաբերյալ հարցեր. առաջնային սերմնարտադրություն, շղթայական սերմնարդրության մեխանիզմի ներդրում, նոր՝ չորադիմացկուն հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի արտադրություն:
    Հատկանշական է, որ 2020-2021 թվականներին «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն Արցախի Հանրապետություն է մատակարարել 100 տոննայից ավել էլիտա վերարտադրության սերմեր:
    Նախարարն անդրադարձել է նաև Ընկերության՝ «կովկասյան գորշ» տեսակի ԽԵԿ ցեղի բարելավմանն ուղղված երկարամյա փորձին, կիսվել Արցախում այս ոլորտում ունեցած փորձով (ԱՀ-ում տեղական նախրի բարելավումն իրականացվում է շվից, ֆլեգվի, ջերսեյ ցեղերի ԽԵԿ հետ խաչասերմամբ):
    Անդրադառնալով ՍՕԱՐ-Հայաստան բարեգործական հիմնադրամի կողմից սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացմանը, Նորայր Մուսայելյանը հատուկ ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը (հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում Արցախի շրջաններից շուրջ 12 անապահով ընտանիքի՝ անասունների, ընտանի թռչունների և անասնակերի, մասնագիտական վերապատրաստման հնարավորության ընձեռնման, մասնագիտական գործիքների տրամադրման տեսքով), քանի որ դրանք մեծապես նպաստում են ընտանիքների ֆինանսական կայունության ու բարեկեցության ապահովմանը։
    Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Վ. Ավետիսյանը, Տ. Առստամյանը, ԱՀ ԳԳԱՀ փոխտնօրեն Վ. Ղազարյանը:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!