|
Նորայր Մուսայելյանի շնորհավորական խոսքը Բույսերի առողջության պաշտպանի օրվա առթիվ
12/05/2022 ![]() Այս տարվանից առաջին անգամ Արցախի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է բույսերի առողջության պաշտպանի օրը:
Բույսերի առողջության պաշտպանումը կարևորագույն նշանակություն ունի կայուն գյուղատնտեսության և պարենային համակարգերի զարգացման համար: Այն կարող է նպաստել սովի վերացմանը, նվազեցնել աղքատությունը,
պահպանել շրջակա միջավայրը և խթանել տնտեսական զարգացումը:
Ցավոք, կլիմայական փոփոխությունները և մի շարք այլ գործոններ հանգեցրել են բույսերի վնասատուների բազմացման համար բարենպաստ պայմանների առաջացմանը։
Հետևաբար, այսօր, ավելի քան, երբևէ, կարևոր է բույսերի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման, դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման համակարգերի ներդրումը, ինչն էլ մեծ պատասխանատվությամբ իրականացվում է ձեր կողմից:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և հերթական անգամ կարևորում այն բարձր դերն ու առաքելությունը, որը դուք եք իրականացնում բույսերի առողջության պաշտպանության բնագավառում:
Աստծո կամոք թող ձեր գործունեությունն ամփոփվի Արցախում առատ բերք ու բարիքի ստացմամբ:
|