Նշանակվել է ՍԱՊԾ պետ
21/12/2017
Արցախի Հանրապետության Նախագահի հաստատած՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 308-Ա կառավարության որոշմամբ Համլետ Ապրեսյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ով մինչ այս զբաղեցնում էր ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի երկրորդ բաժնի պետի պաշտոնը:
Այսօր ԳՆ նիստերի դահիճում նախարար Ժիրայր Միրզոյանը ծառայության նորանշանակ պետին ներկայացրեց գյուղատնտեսության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմերին՝ հույս հայտնելով, որ Ծառայության կառավարման համակարգի արդյունավետությունը և իրականացվող աշխատանքները կտեղափոխվեն որակական նոր հարթություն: