ՆԵՐԿՐՎԱԾ ԹԹԵՆՈՒ ՏՆԿԻՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԱԾ Է
11/03/2016
Մարտի 11-ին «Ասմարյան Գրին Լանդ» ՓԲԸ-ում մեկնարկեց այգեգործության զարգացման նպատակով հանրապետություն ներկրված թթենու տնկիների բաշխման գործընթացը: Տնկիներից տասը հազարն ուղարկվել է Մարտունու շրջան՝ համաձայն ներկայացված հայտերի: Մնացած տասը հազարը, դարձյալ ըստ ներկայացված հայտերի, կբաժանվեն Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի և Շուշիի շրջաններին:
Նշենք նաև, որ տնկիները հողախառնուրդի հետ են, և հողօգտագործողներին մնում է միայն անմիջապես իրականացնել տնկում:
Ծրագիրը շարունակական կլինի. ներկրված քսան հազար տնկիներն էլ հնարավորություն կտան հանրապետության թթայգիներն ընդլայնել ևս երկու հարյուր հա-ով: