Նախարար Ժիրայր Միրզոյանն այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ
03/07/2018
Հուլիսի 3-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ փոխնախարարներ Վիլեն Ավետիսյանի, Տիգրան Ծատրյանի և խորհրդական Միքայել Սողոմոնյանի, իրականացրել է Ասկերանի շրջանի պտղատու այգիների ոռոգման համակարգերի ընդլայման աշխատանքների դիտարկում, ինչից հետո այցելել է նաև Խաչենի ջրամբար, որտեղ ջրային ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ նախանշվել են ջրամբարի համակարգում առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
«Տոհմային կայան» ՓԲԸ-ում Ժիրայր Միրզոյանը հետևել է կերակուտակման և ջրապահովման աշխատանքներին:
Նախարարի աշխատանքային այցն ավարտվել է Ակնայի և Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, որտեղ ներկայումս ավարտին է մոտենում բերքահավաքը: