• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԽՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿ ԵՎ ՎԱՐԴԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    10/02/2016

       DSCN2891Փետրվարի 9-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ու փոխնախարար Գևորգ Վերանյանը մասնակցեցին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին:

       Նախիջևանիկում համայնքապետի հաշվետվությունից հետո ծայր առած քննարկումների արդյունքում հնչած հարցերի առանցքում էին գիշերային լուսավորության, սեփականաշնորհման վկայականների տրամադրման, ճանապարհների բարեկարգման, բերքատվության ցուցանիշների բարձրացման խնդիրները:  Համայնքի բնակիչների ելույթներն էլ վերաբերում էին սև ցելին, տնկիների տրամադրմանը, անասունների պահվածքի և ոռոգման խնդիրների կարգավորմանը:

      Արամ Մխոյանը գյուղի ակտիվին ներկայացրեց գյուղոլորտում իրականացվող նոր քաղաքականությունը, ինչը ենթադրում է պետության ղեկավարության որդեգրած՝ դեմքով դեպի գյուղն ու գյուղացին քաղաքականության՝ հնարավորինս մանրակրկիտ արտածում. նախևառաջ գործի նկատմամբ առկա վերաբերմունքի վերանայում է պետք. անհրաժեշտ է որակական փոփոխություն. պետք է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բերքատվությունն ու ընդհանուր ցուցանիշները: Աջակցություն հեռանկարային ծրագրերին, այդ թվում և նոր մշակաբույսերի ներդրում, ոչ ավանդական պտղատեսակներով այգիների հիմնում,  ոռոգման համակարգի կարգավորում  և կաթլիային ոռոգում, հողի ճիշտ սնուցման արմատավորում: Պետությունը նաև տնկիներ կտրամադրի, բայց և, զուգահեռաբար, կհիմնվեն տնկարանային տնտեսություններ, որոնք և կմատակարարեն անհրաժեշտ տնկիները: Հողօտագործողներին ցուցաբերվելիք աջակցությունը կամբողջանա տրամադրվելիք սերմերի ու պարարտանյութեր մի մասի անվճար լինելու իրողությամբ:DSCN2930

       Առանձին ներկայացվեց գարնանացան մշակաբույսերի աջակցության ծրագիրը. արևածաղիկ, սորգո, հնդկաձավար, բանջարեղեն ու բազմամյան խոտ (կորնգան) աճեցնողներին աջակցության կարգով կտրամադրվեն անհրաժեշտ սերմերն ու պարարտանյութեր:

       Խոսք հնչեց ոռոգման հետ կապված խնդիրների մասին: Փոխնախարար Գևորգ Վերանյանը պարզաբանեց, որ ոռոգման համակարգի արդյունավետ կառավարում իրականացնելու համար, ջրից օգտվելու գործող կարգի համաձայն, անհրաժեշտ է նախօրոք ներկայացնել հայտեր:

      Համայնքի ակտիվը համայնքապետ Անատոլի Սահակյանի գործունեությունը գնահատեց բավարար:

     DSCN2956 Վարդաձորում հնչած հարցերը հիմնականում նույնն էին, այն տարբերությամբ, որ այստեղ գյուղացիներին հետաքրքրում էին նաև բերքահավաքին լրացուցիչ տեխնիկա ներգրավելու, լիզինգային կարգով գյուղտեխնիկա ձեռք բերելու, վնասների դիմաց պետությունից փոխհատուցում ստանալու, ցանքաշրջանառության, արտեզյան ջրհորների և ցանքսի տեխնոլոգիաների խնդիրները, որոնց շուրջ նախարար Արամ Մխոյանը տվեց մանրակրկիտ պարզաբանում: Ընդ որում, նախարարը երկու համայնքներում էլ հատուկ ընդգծեց, որ բերքահավաքից հետո խոզանն այրող տնտեսվարողնեը կզրկվեն պետական աջակցությունից: Իսկ սև ցելի մասով էլ Արամ Մխոյանը նշեց, որ տարիներ շարունակ գործող  ծրագիրը հիմա այլ կերպ է իրականացվում՝ դրամական միջոցների փոխարեն հողօգտագործողներին կտրամադրվի ակնկալվող գումարի չափով սերմեր և պարարտանյութեր:

      Վարդաձորի համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանի գործունեությունը ևս գնահատվեց բավարար:

     


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!