Նախարարն անցկացրեց խորհրդակցություն
12/09/2018
Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, որին մասնակցում էին փոխնախարարներ Համլետ Ապրեսյանը, Վիլեն Ավետիսյանն ու Տիգրան Առստամյանը, ինչպես նաև՝ Նախարարության մի շարք բաժինների և վարչությունների պետեր:
Օրակարգում գոտիական առանձնահատկություններին համապատասխան գյուղատնտեսական բնութագրերի կազմման հարցն էր, ինչի նպատակով հիմք կդրվի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ սերտ համագործակցության նոր փուլին:
Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության պատվերով Համալսարանի կողմից նախատեսվում է առանձին երկու տարածքներում իրականացնել մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրություն:
-Շատ եմ կարևորում աշխատանքներն այս ուղղությամբ, քանի որ դրանց արդյունքները էապես ազդելու են գյուղատնտեսական ծրագրերի ուղղությունների և որակի վրա,- նշեց նախարար Ժիրայր Միրզոյանը:
Համալսարանի հետ պայմանավորվածություն է ձեք բերվել նաև համագործակցություն ունենալ ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ: