Նախարարն այցելեց սերմնարտադրության կենտրոն
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն աշխատանքային այցով եղավ ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ ծանոթացավ ընկերության գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքային պայմաններին:
Ընկերության տնօրեն Կարեն Ադամյանի և փոխնախարար Վիլեն Ավետիսյանի մասնակցությամբ անցկացված քննարկմանը շոշափվեցին հարցեր՝ կապված առաջիկայում կազմակերպության հնարավորությունների ընդլայնման, հացազգի մշակաբույսերի և կերային խոտաբույսերի մշակության համար անհրաժեշտ բարձրորակ սերմերի արտադրության, ինչպես նաև՝ սերմնարտադրության համար ցանքատարածությունների աշխարհագրության ընդլայնման հետ:
