Նախարարն այցելեց ԳՆ ՊՈԱԿ-ներ
11/12/2017
Դեկտեմբերի 11-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ փոխնախարար Տիգրան Առստամյանի, այցելեց «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ, որտեղ ծանոթացավ աշխատանքային պայմաններին, իրականացվող աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը հանձնարարեց տեղում իրականացվող հետազոտությունների շրջանակն ընդլայնելու համար ուսումնասիրել դրա հնարավորություններն ու զեկուցել արդյունքների մասին:
Այնուհետև Ժ. Միրզոյանը նույն նպատակով եղավ «Ստեփանակերտի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ում: