ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
17/10/2017
Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար ժիրայր Միրզոյանն այցելել է ԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ, որտեղ մանրամասն ծանոթացել է կազմակերպության գործառույթներին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացել աշխատակիցներին հուզող խնդիրներին:
ԲՊԾ կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում Նախարարը կարևորել է ծառայության դերը բուսաբուծության զարգացման մեջ: Նա նաև հանձնարարականներ է տվել ծառայության ղեկավարությանը:
-Անհրաժեշտ է ավելի սերտ կապ պահպանել հողօգտագործողի հետ, ձեր կողմից մատուցվող ծառայություններն ավելի հասու դարձնել նրանց,- նշել է Ժիրայր Միրզոյանը՝ հավելելով, որ առաջիկայում նախարարության կողմից գյուղոլորտի մասնագետների որակավորումը բարձրացնելու ուղղությամբ կազմակերպվելիք դասընթացներում Ծառայության ներկայացուցիչները ևս կընդգրկվեն: