Նախարարն այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ
07/06/2019
Հունիսի 6-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ փոխնախարար Վիլեն Ավետիսյանի, ԱՀ գյուղի, գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանի և գյուղոլորտի մի շարք պատասխանատուների, աշխատանքային այցով եղել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում: Նախ իրականացվեց տարածաշրջանի ոռոգման համակարգերի ու ենթակառուցվածքների համալիր դիտարկում: Ջրօգտագործողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին և կարգավորվեցին ոռոգման հերթափոխության հետ կապված հարցեր: Այնուհետև իրականացվեց գարնանացան արևածաղկի և եգիպտացորենի ցանքատարածությունների դիտարկում, ինչից հետո նախարարը և նրան ուղեկցող պաշտոնյաները եղան հացազգի մնշակաբույսերի ցանքատարածություններում, որտեղ ամբողջ թափով ընթանում է բերքահավաքը: