|
ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՎՈՐՆԵՐԻՆ
11/10/2017
Հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը պարգևատրեց գյուղոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Գյուղատնտեսության զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի, բացառիկ ներդրման համար և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեցին:
- Գագիկ Սարգսյանը — ԱՀ ԳԳԱՀ պահեստային ծառայության պետ,
- Արման Ղարամյանը – հողօգտագործող,
- Ստեփան Հակոբյանը — Հադրութի շրջանի վարչակազմի ԳՀՀ բաժնի վարիչ,
- Վալերի Հակոբյանը — անասնաբույժ,
- Արտուշ Արզանյանը- հողագործ,
- Նարեկ Դավթյանը — Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղվարչության ագրոտեխնիկական բաժնի վարիչ,
- Արայիկ Եղիազարյանը — Քաշաթաղի շրջանի Փակահան համայնքի ղեկավար, ֆերմեր-հողագործ,
- Մարտին Ամիրջանյանը — մենատնտես,
- Էդուարդ Բաբաջանյանը – հողօգտագործող,
- Խաչիկ Գալստյանը – Շահումյանի շրջանի վարչակազմի ԳՀՀ բաժնի վարիչ:
Գյուղոլորտի մի խումբ ներկայացուցիչներ էլ պարգևատրվեցին պատվոգրերով:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Նախարարը կարևորեց երկրի տնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման գործում նրանց ծանրակշիռ ներդրումը, մաղթեց արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:
|
|