ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
19/12/2014
Դեկտեմբերի 17-ին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է հայաստանյան “Քարդ-ագրոսերվիս” ընկերության տնօրեն Գագիկ Սարդարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված ընթացիկ տարում անասնաբուծության ոլորտում իրականացված աշխատանքների հետ, ինչպես նաև նախանշվել են առաջիկայում արվելիք աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արհեստական սերմնավորման աշխատանքներին, որոնք իրենց շարունակությունը կունենան գալիք տարում:
2015 թվականին համագործակցությունն ակնկալվում է արդեն մի քանի ուղղություններով, մասնավորապես, գինեգործության զարգացման նպատակով արցախցի գինեգործների խումբը վերապատրաստում կանցնի արտերկրում: