Մշտադիտարկման արդյունքում 24 ժամով դադարեցվել է որոշ հանրային սննդի կետերի գործունեությունը
12/06/2020
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հունիսի 10-ին մայրաքաղաքի հանրային սննդի կետերում իրականացրել են մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Կազմված արձանագրությունների, ինչպես նաև՝ ԱՀ Պարետի N 25 որոշման հիման վրա, հունիսի 11-ից ԱՀ ոստիկանության հետ համատեղ, 24 ժամով դադարեցվել է «Թի Ֆուդ», «Աշխեն Դադայան» ԱՁ և «Այցեքարտ» ՍՊԸ-ի գործունեությունը: