Միասնական պայքարն ավելի արդյունավետ կլինի
20/03/2018
Մարտի 20-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքին ընդառաջ հրդեհականխարգելիչ աշխատանքների պլանավորմանը, որին մասնակցում էին ԳՆ Բույսերի պաշտպանության ծառայության (ԲՊԾ) և ԱՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ներկայացուցիչները, ինչպես նաև՝ շրջվարչակազմերի գյուղբաժինների պետերը:
Նախարար Ժիրայր Միրզոյանն ընդգծեց հրդեհականխարգելիչ միջոցառումների՝ ժամանակին պլանավորելու և անթերի կազմակերպելու կարևորությունը՝ նշելով, որ այս տարի դրանք պահանջում են առանձնահատուկ մոտեցում և ուշադրություն՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ աշնանացանն իրականացվել է նախորդ տարվանից 35 տոկոսով ավելի:
Նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը ներկաների քննարկմանը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզն ու նախանշեց դրանց ծավալները:
Ելույթ ունեցող՝ շրջվարչակազմերի ներկայացուցիչների կողմից առաջադրված և իրենց սպառիչ պատասխանները ստացած հարցերը վերաբերվում էին գլխավորապես հրդեհականխարգելիչ աշխատանքների կազմակերպման ժամկետներին և ընթացքին:
ԱՀ ԿԱ ԱԻՊԾ ներկայացուցիչների առաջարկությամբ իրականացվելիք աշխատանքներն ավելի ամբողջական դարձնելու համար հարկ կլինի իրականացնել լրացուցիչ միջոցառումներ ևս:
Նախարարը նշեց, որ պայքարի աշխատանքները կիրականացվեն համատեղ՝ սերտ համագործակցությամբ՝ ավելի արդյունավետ պայքար կազմակերպելու համար: