Մեղվաընտանիքներում առավել տարածված հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը նվիրված սեմինար Քաշաթաղում
05/03/2020
Մարտի 4-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության և «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Բերձորում անց է կացվել սեմինար-խորհրդակցություն՝ մեղվաընտանիքներում առավել տարածված հիվանդությունների կանխարգելման ու բուժման թեմայով: Մասնավորապես, Քաշաթաղի շրջանի թվով շուրջ 30 մեղվաբույծների հետ քննարկվել են վարոատոզ, նոզեմատոզ, եվրոպական փտախտ, ամերիկյան փտախտ, ասկոսֆերոզ, ակարապիտոզ, վիրուսային կաթված հիվանդությունների կանխարգելման ու բուժման առաջատար մեթոդները:
Սեմինար-խորհրդակցությունը վարել է «Բնության հրաշք մեղու» ՍՊԸ տնօրեն Թովմաս Թովմասյանը, ով ընթացքում պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Սեմինարին մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները ի դեմս նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի և նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության աշխատակիցների:
Տիգրան Առստամյանի խոսքով, նման ձևաչափով հանդիպումներ կկազմակերպվեն նաև հանրապետության մյուս շրջաններում: