Այսպես, ավանդական եղանակով, նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսությունների կառուցման դիմաց նախատեսվում է անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ 1 քառակուսի մետրի հաշվով 8 000 ՀՀ դրամ, իսկ նորարարական տեխնոլոգիաներով հագեցված, նվազագույնը 500 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում 1 քառակուսի մետրի հաշվով ՝ 22 000 ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում:
Հայտին կից ներկայացվում են.
• Ջերմատան կառուցման համար գործարար ծրագիր
• Ֆիզիկական անձի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի պատճենները
• Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը
• Գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում)
• Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը` ջերմատան կառուցման համար:
Լրացուցիցիչ տեղեկությունների համար դիմել համապատասխան շրջանի վարչակազմի գյուղբաժին: