• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Մեկնարկել է հրդեհականխարգելիչ միջոցառումների ծրագիրը
    06/04/2018

    Ապրիլի 6-ից մեկնարկել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՀ արտակարգ իրավիճակներ պետական ծառայության կողմից համատեղ իրականացվող Արցախի Հանրապետության շրջաններում 2018 թվականին մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպման ծրագիրը, որի նպատակն է հանրապետության ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում մոլախոտային բուսածածկի դեմ պայքարի կազմակերպման և պաշտպանիչ գոտու ստեղծման միջոցով  հրդեհների կանխումը: Ծրագիրը գործում է 2015 թվականից և տարեցտարի ապահովում է առավել գոհացուցիչ արդյունքներ:
    Այս տարի մոլախոտային բուսածածկի դեմ հանրապետության շրջաններում սրսկում է նախատեսվում շուրջ 1500 հեկտարի վրա: ԱՀ գյուղատնտեսության նախարարության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից մշակվել է ծրագրի իրականացման քարտեզ, որին համապատասխան մինչև ապրիլի 26-ը ծրագիրը կյանքի կկոչվի:
    Հրդեհականխարգելիչ միջոցառումների մեկնարկը տրվել է Ակնա-Մարտունի մայրուղու՝ Ակնա-Բերդաշեն հատվածում: Աշխատանքներին անձամբ հետևել են ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ԱՀ ԳՆ Բույսերի պաշտպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Խաչատրյանը, ԱՀ ԱԻՊԾ  աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ  Էդիկ Առստամյանը և այլ պատասխանատուներ:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!