Մարտակերտի շրջանի ցանքսերում հայտնաբերվել են մորեխանման վնասատուների օջախներ
18/05/2018
Մայիսի 17-ին ԱՀ գյուղատնտեսութայն նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը և ԳՆ «Բուսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները Մարտակերտի շրջանում մորեխանման վնասատուների հոսքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա այցելել են շրջան, որտեղ վարչակազմի գյուղբաժնի պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրել են վնասատուներով վարակված հացահատիկի ցանքատարածքները: Ինչպես նշել է Վիլեն Ավետիսյանը, մորեխները տարածվել են շուրջ 40-50 հա-ի վրա, ցանքսերի վարակվածության աստիճանը կազմում է, մոտավորապես, 50 տոկոս: Վնասատուների տեսակի հետազոտությունից հետո, շրջանին տրամադրվել է համապատասխան տեսակի և քանակի թունանյութ՝ տեղում պայքարի աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Նախարարության ներկայացուցիչներն այցի ընթացքում ուսումնասիրել են Մարտակերտի շրջանի հացահատիկայինների, գարնանացան մշակաբույսերի ցանքսերի ընդհանուր վիճակը, եղել են շրջանում առկա կաթիլային ոռոգմամբ մշակվող նռան այգում: Դիտարկվել է նաև տարածքում իրականացված հրդեհականխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: