Ճանաչողական այց դեպի Ամարասի վանական համալիր
05/05/2021

Մայիսի 4-ին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության կողմից իրականացվել է ճանաչողական այց դեպի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում գտնվող Ամարասի վանական համալիր։
Այցելությունն իրականացվել է Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար-Մաճկալաշեն ճանապարով (60 կմ), որն անվտանգ երթուղի է։ Հարկ է նշել, որ Սոս-Մաճկալաշեն խաչմերուկում տեղակայված է ռուս խաղաղապահների անցակետը։
Ամռան ընթացքում տվյալ երթուղով կվերագործարկվի զբոսաշրջության վարչության կողմից կազմակերպվող «Տուրիստ Բուս» ծրագիրը։