Ձեռք է բերվել պայմանավորվածություն սերտ համագործակցության ուղղությամբ
13/11/2018
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ փոխնախարար Համլետ Ապրեսյանի, ԱՀ ԳԳԱՀ հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի, այցելեց եվրոպական մի շարք՝ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներ: Այցի ընթացքում կայացան հանդիպումներ գյուղատնտեսության ոլորտում առաջատար մի շարք կազմակերպությունների ղեկավարների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝պաշտոնատար անձանց հետ:
Այգեգործություն, ջերմոցային գործի կազմակերպում, գյուղմթերքի վերամշակում և իրացում, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելում, գինեգործության և բուսաբուծության ոլորտում առաջատար տեխնոլոգիաների ներդրում: Այս հարցերն էին քննարկումների առանցքում: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կարվեն փոխգործակցությանն ուղղված գործնական քայլեր: