ՁԵՌՔ ԲԵՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
04/11/2016
Օրերս միջազգային Green Training Center կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն: Նախարար Արամ Մխոյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, ըստ որոնց կազմակերպությունը Արցախի գյուղոլորտի ներկայացուցիչների համար կկազմակերպի դասախոսություններ ու կցուցաբերի մասնագիտական խորհրդատվություն:
Նշենք, որ կենտրոնն օրգանական ֆերմայի եզակի մոդել է, որը ֆերմերներին, գյուղատնտեսներին և ուսանողներին տրամադրում է կրթական և հետազոտական հնարավորություններ: