Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
16/09/2019
Ի գիտություն Արցախի Հանրապետությունում խոզաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
Համաձայն «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքի և «Անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» ԱՀ կառավարության N 391-Ն որոշման, «աֆրիկական ժանտախտ» հիվանդության կանխարգելման նպատակով անհրաժեշտ է խոզերը պահել միայն փակ պահվածքով:
Ազատ, բաց պահվածքով խոզաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: