Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17/12/2018
Ի գիտություն կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնել ցանկացողների՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է.
«Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման աշխատանքներ իրականացնող լիցենզավորված ընկերությունները կարող են մինչև 2019 թվականի մարտի 1-ը հայտեր ներկայացնել նախարարություն՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան 115 հասցեով:
Ստացված հայտերի հիման վրա լիցենզավորված ընկերությունների ցանկը, ինչպես նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկությունները (առկայության դեպքում) կտեղադրվեն նախարարության պաշտոնական կայքէջում:
Ոռոգման կաթիլային համակարգի ներդրմամբ բազմամյա տնկարկների մշակությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ԱՀ քաղաքացիները (հողօգտագործողները), սկսած 2019 թվականի հունվարի 8-ից, ամբողջ տարվա ընթացքում կարող են հայտերը ներկայացնել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն:
Ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրմամբ բանջարեղենի և ծխախոտի մշակությամբ զբաղվելու ցանկություն ունեցող հողօգտագործողները կարող են դիմել համապատասխան շրջանի վարչակազմ՝ մինչև 2019 թվականի մարտի 30-ը հայտ ներկայացնելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն՝ (047) 95-09-39: