Նախարարն անցկացրել է խորհրդակցություն
18/06/2020
Հունիսի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, մասնակցությամբ նախարարի տեղակալների, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին իր գլխավորած գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներից զատ, մասնակցել է նաև ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավարությունը՝ տնօրեն Հրանտ Սաֆարյանի գլխավորությամբ:
Օրակարգում ԳՆ և ԳԳԱՀ միջև համագործակցության խորացումն ու գոյություն ունեցող կարգերի վերանայումն էր:
Համավարակի պատճառով ստեղծված իրավճակում անհրաժեշտ է վարել շատ ավելի հետևողական ու խելամիտ քաղաքականություն՝ սկսած տնտեսավարողների օղակից միչև գյուղոլորտի պատասխանատուները: Տնտեսական կայունություն և պարենային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի ներարկել լրացուցիչ միջոցներ, աջակցել տնտեսավարողներին, կանգնել բարիք արարող մարդկանց կողքին, բայց և տրամադրվող վարկերը պետք է օգտագործվեն հնարավորինս արդյունավետ կերպով, նշել է Աշոտ Բախշիյանը: Անհրաժեշտ է նաև գյուղոլորտում իրականացնել ճիշտ պլանավորում, որից հետո միայն կարելի է սպասել շոշափելի արդյունքներ:
Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ՝ գործող կարգերը նոր իրողությունների պահանջներին համապատասխան դարձնելու ուղղությամբ: