ՀՀ և ԱՀ պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը Գորիսում
28/07/2018
Հուլիսի 27-ին նախարար Ժիրայր Միրզոյանն ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում մեկնել է Գորիս, որտեղ մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ կազմակերպված՝ ՀՀ-ում իրականացված վարչատարածքային բարեփոխումներին նվիրված քննարկմանը: Միջոցառման ավարտից հետո նախարարը մասնակցեց Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերն իրար կապող կամուրջի բացմանը:
Աշխատանքային այցի ավարտին նախարար Ժիրայր Միրզոյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարՎաչե Տերտերյանի ուղեկցությամբ այցելեց Տեղի համայնքապետարան, որտեղ նրան ներկայացվեցին խոշորացված համայնքի փորձն ու ձեռքբերումները: