ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիա»-ի պատվիրակությնն Արցախում է
29/07/2020
Հուլիսի 29-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հյուրընկալվել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիա»-ի պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
Ա. Կարապետյանի խոսքով, պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության շրջանակներում ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների հաշվառման, համարակալման և իդենտիֆիկացման վերաբերյալ՝ հնարավորություն ստեղծելով վերահսկել կենդանու ընդհանուր շարժը՝ ծնվելու պահից մինչև սպանդանոց:
Ծրագիրը հեռանկարային է նաև մսի իրացման տեսանկյունից: Այստեղ վերջինիս դրույթները ենթադրում են սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի կազմակերպումը դարձնել առավել դյուրին՝ սերտ կապեր ստեղծելով արտադրողի ու սպառողի միջև:
Քննարկումներին մասնակցել են ԱՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության ոլորտի պատասխանատուները, մասնաորապես, ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Կառլեն Ասրյանը: