ՀՀ ԳՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻՆ
14/04/2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Արցախի համար օրհասական պահերին միշտ եղել է մեր ժողովրդի ու սահմանին կանգնած զինվորի կողքին:
Արցախի համար այս դժվար օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որպես օգնություն փոխանցել է 11 մլն 727 000 ՀՀ դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փոխանցել է իր ամբողջ աշխատավարձը: Բացի այդ, Արցախ է ուղարկվել շուրջ 25 տոննա սննդամթերք և անհրաժեշտ այլ պարագաներ:
Առաջիկայում նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել ռազմական գործողությունների արդյունքում տուժած կարիքավոր ընտանիքներին: