ՀԱՐԳԵԼԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ
25/07/2016
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը քանիցս զգուշացրել է, որ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո ծղոտի այրումն առաջ է բերում բազմաթիվ բացասական երևույթներ՝ հողի բերրիության նվազում, օրգանական նյութերի այրում, հումուսի և ազոտի կորուստ, հողի վերին շերտերում հողային ֆաունայի օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացում, ինչը վերականգնվում է միայն տարիներ անց:
Ցավոք, որոշ անփույթ հողօգտագործողների մեղքով խոզանի այրման դեպքերը շարունակում են տեղ գտնել նաև այժմ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին հորդորում է զերծ մնալ խոզանի հրկիզումից:
Նախարարությունը հայտնում է նաև, որ բերքահավաքից հետո խոզանի հրկիզում իրականացնող հողօգտագործողները կզրկվեն պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: