• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հաստատվել են բուսաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր
    17/03/2022
    Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է բուսաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված թվով 3՝ «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման», «Արցախի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման», «Արցախի Հանրապետությունում այգեգործության զարգացման» ծրագրերը:
    Ցանքաշրջանառության խթանման ծրագրով նպատակ է դրվում պետական աջակցության շարունակական կիրառման ճանապարհով լուծելու տևականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավման, գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավման, ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացման, ինչպես նաև տնտեսական աճի ապահովման խնդիրները:
    Ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումներն են.
    1) գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի սուբսիդավորում և լրավճարի տրամադրում,
    2) բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում,
    3) սիլոսի համար եգիպտացորենի և ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում:
    Հիմք ընդունելով ծրագրով սահմանված ժամկետները, տեղական ինքնակառավարման մարմինները (Ստեփանակերտ քաղաքում՝ Գյուղատնտեսության նախարարությունը) ընդունում են գարնանացան և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակություն իրականացրած հողօգտագործողների հայտերը: Հայտերի հետ միաժամանակ ներկայացվում են համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության տարածքների նկատմամբ սեփականության և (կամ) վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականների և անձնագրերի պատճենները:
    Գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի սուբսիդավորում և լրավճարի տրամադրում.
    Նվազագույնը 0,5 հեկտար (մեկ ամբողջական հողատարածքում) մակերեսով հողատարածքում գարնանացան մշակաբույսերից եգիպտացորենի, արևածաղկի, հնդկացորենի և կտավատի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին տրամադրվում է՝ 1 հեկտարի դիմաց սահմանված համապատասխան քանակությամբ սերմ՝ սերմի արժեքի 80 տոկոսի չափով սուբսիդավորմամբ:
    Կորնգանի և առվույտի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին տրամադրվում է՝ 1 հեկտարի դիմաց սահմանված համապատասխան քանակությամբ սերմ՝ սերմի արժեքի 100 տոկոսի չափով սուբսիդավորմամբ (նախկին 80 տոկոսի փոխարեն), իսկ սեփական միջոցներով սերմերի ներմուծման դեպքում՝ սերմի արժեքի 80 տոկոսի չափով սուբսիդավորում:
    Սեփական միջոցներով սերմերի ներմուծման դեպքում հայտատուները հայտին պարտադիր կցում են սերմացուի հավաստագրի, ներմուծումը հավաստող փաստաթղթի, որակի փորձաքննության անցկացման արդյունքների մասին համապատասխան փաստաթղթի պատճենները:
    Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 1-ը:
    Սույն միջոցառումից օգտվելու պարտադիր պայման է հանդիսանում. եգիպտացորեն, արևածաղիկ և առվույտ մշակաբույսերի դեպքում հողատարածքի՝ ոռոգման ջրով ապահովված լինելու կամ, ելնելով նշված տարածքում արձանագրված օդերևութաբանական ցուցանիշներից, գարնանացան մշակաբույսերի մշակության համար պահանջվող կլիմայական գոտուն՝ հողատարածքի համապատասխանության պայմանը:
    Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում.
    Բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է 1 հեկտարի դիմաց՝ 200 000 դրամ միանվագ գումար (պարտադիր պայմաններ են հանդիսանում մեկ ամբողջական հողատարածքի մակերեսը ոչ պակաս, քան 0,5 հեկտար լինելը և ոռոգովի դաշտի առկայությունը (բացառությամբ՝ կարտոֆիլի):
    Հայտերն ընդունվում են 2 փուլով՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը և օգոստոսի 1-ը:
    Սիլոսի համար եգիպտացորենի և ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում.
    Սիլոսի համար եգիպտացորենի մշակությունից ստացված բերքի իրացման դեպքում տրամադրվում է լրավճար՝ 1 կիլոգրամի դիմաց 10 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ ծխախոտից ստացված բերքի իրացման դեպքում՝ 1 կիլոգրամի դիմաց 20 ՀՀ դրամ գումարի չափով:
    Եգիպտացորենի սիլոսի դեպքում՝ լրավճարը տրամադրվում է Արցախի Հանրապետության տարածքում գործող անասնապահական ընկերություններին իրացված բերքի դիմաց, իսկ ծխախոտի դեպքում՝ ծխախոտի հումք մթերող ընկերություններին իրացված բերքի դիմաց:
    Մթերող ընկերությունները տեղեկություններ են ներկայացնում Նախարարություն սիլոսի համար եգիպտացորենի բերքի մթերման գործընթացն ավարտելուց հետո ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը, իսկ ծխախոտի դեպքում՝ ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը: Համապատասխան ֆինանսական միջոցները ստանալուց հետո մթերող ընկերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում հողօգտագործողներին են վճարում սիլոսի համար եգիպտացորենի և ծխախոտի բերքի իրացման դիմաց սահմանված լրավճարը:
    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 047 94 35 01 հեռախոսահամարով:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!