
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչները մայիսի 31-ին դիտարկում են իրականացրել Մարտունու շրջանի Խերխան և Հերհեր համայնքներում՝ անասնաբուծության կանոնակարգման և արոտների կառավարման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքների գնահատման նպատակով:
Համայնքներում իրականացվել են արոտների մակերեսային բարեկարգման, վերջիններիս ջրարբիացման (տեղադրվել է 3 նով), ինչպես նաև միջդաշտային ճանապարհների փշալարապատման աշխատանքներ:
ԱՀ ԷԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի խոսքով, արոտների բարեկարգման աշխատանքներ ընթացիկ տարում նախատեսվում են, ընդհանուր առմամբ, 11 համայնքում, այդ թվում՝ 6-ը Մարտունու շրջանում, 5-ը՝ Մարտակերտի: