• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հանրապետությունում ավարտվել է ջերմոցային տնտեսությունների ուսումնասիրման աշխատանքների առաջին փուլը
    02/05/2022
    «Արցախի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրի» շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարի ստեղծած հանձնաժողովը, գլխավորությամբ հանձնաժողովի նախագահ Արամ Բադալյանի, ավարտել է ջերմոցային տնտեսությունների ուսումնասիրման և չափագրման աշխատանքների առաջին փուլը՝ պետական աջակցության տրամադրման նպատակով:
    Աշխատանքներն ընթանում են ծրագրից բխող երկու միջոցառումների շրջանակում՝ ԱՀ-ում գործող նվազագույնը 100 քմ ամբողջական տարածք մակերես ունեցող ջեռուցվող և չջեռուցվող ջերմատնային տնտեսությունների և Արցախում նոր կառուցված՝ ավանդական եղանակով մշակվող (նվազագույնը 100 քմ ամբողջական տարածքով) և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած (նվազագույնը 500 քմ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսությունների ուղղությամբ:
    Ուսումնասիրման և չափագրման արդյունքում դրական եզրակացություն ստացած շահառուներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
    Հիշեցնենք, որ ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին 1 հեկտարի դիմաց նախատեսվում է տրամադրել 6 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 դրամ), իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 3 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) անհատույց ֆինանսական աջակցություն:
    Առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում 1 քառակուսի մետրի դիմաց կտրամադրվի 8 000 դրամ աջակցության, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց 22 000 դրամ աջակցության:
    Սույն միջոցառման վերաբերյալ դիմումները կընդունվեն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!