ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
17/05/2017
Մայիսի 17-ին ԱՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության ոլորտի պատասխանատուներն ու ՀՀ-ից Արցախ հրավիրված անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանն այցելել են «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ՝ շրջանի անասնաբույժներին ու անասնապահներին հանդիպելու նպատակով:
Այցի ընթացքում խոսվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան անասնապահության անցնելու, գյուղատնտեսական կենդանիներին պատվաստելու և պահանջվող հակահամաճարակաբանական միջոցառումները ժամանակին իրականացնելու մասին:
Տ.Հակոբյանի խոսքով, անասնաբույժների համար պարբերաբար անհրաժեշտ է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, որոնք կնպաստեն վերջիններիս մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:
Անասնապահներին անհրաժեշտ է պարտադիր հետևել անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ (մաքրություն, պահվածք, կերակրում, խնամք) բոլոր կանոներին, սերտ պահել կապը համայնքի անասնաբույժի հետ՝ համագործակցել շրջվարչակազմի պատասխանատուների, շրջանի անասնաբուժական սպասարկման կայանի, «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ-ի ու ՍԱՊԾ համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրացվող կենդանական ծագման սննդամթերքի լիակատար անվտանգությունն ապահովելու համար:
Կարևոր է նշել, որ այս տարի առաջին անգամ (պետպատվերի շրջանակներում) նախքան գյուղատնտեսական կենդանիների պատվաստումը իրականացվում են ճիճվաթափման միջոցառումներ: