• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հանդիպում Ավետարանոցում
    20/02/2019

    Փետրվարի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնք, որտեղ կայացել է հանդիպում Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների հողագործների և անասնապահների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը, նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը, Վիլեն Ավետիսյանն ու Համլետ Ապրեսյանը, ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը, ինչպես նաև նախարարի օգնական Արման Ղարամյանը:
    Ժիրայր Միրզոյանը հավաքվածներին ներկայացրեց գյուղոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի ու աշխատանքների իրականացման ընթացքի մասին: Առանձին անդրադարձ եղավ գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրմանը. գործընթացը կսկսվի առաջիկա օրերին:
    Գյուղոլորտում, ընդգծեց նախարարը, իրականացվում են այնպիսի նպատակային ծրագրեր, որոնք կոչված են գյուղատնտեսության արտադրողականությունը արդյունաբերական և որակական բարձր ցուցանիշների հասցնելուն, ինչ համար ոլորտի ծրագրերի մեծ մասը միտված են գյուղատնտեսությանն անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ժամանակակից տեխնոլոգիաներով համալրելուն:
    Մանրակրկիտ ներկայացվեցին անասնաբուծության, այգեգործության, բանջարաբուծության, դաշտավարության և ոռոգման ոլորտներում առկա բոլոր ծրագրերը, և ներկաների ուշադրությունը հրավիրվեց ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա:
    Նախարարը կարևորեց տեղական իշխանությունների հետ գերատեսչության սերտ կապը, այդ թվում և սննդի անվտանգությունն ապահովելիս, ինչպես նաև տեղերից տրամադրվող տեղեկատվության հստակությունն ու ճշգրտությունը:
    Հանդիպման ավարտին նախարարն ու նրան ուղեկցող պաշտոնյաները պատասխանեցին հնչած՝ շուրջ երեք տասնյակ հարցերին:
    Օրվա վերջում գյուղոլորտի ղեկավարներն իրականացրին Ջրաղացներ համայնքի տարածքում խորքային հորի կառուցման աշխատանքների դիտարկում:

     

     



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!