• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հայտնի են ԱՀ ԷԳՆ դրամաշնորհային ծրագրերի հաղթողների աննունները
    07/10/2021
    ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը կազմակերպել էր դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդես, որի արդյունքում, համաձայն հանձնաժողովի անդամների որոշման, հաղթել է 11 մասնակից:
    Ինչպես գիտենք, դրամաշնորհային ծրագրերը ուղղված են տնտեսության 3 կարևորագույն ճյուղերի՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացմանը և նպատակ են հետապնդում նորարարական մոտեցումների կիրառման միջոցով նոր շունչ հաղորդել դրանց:
    Այսպես, հայտատարված մրցույթի արդյունքում նախարարություն է ներկայացվել թվով 36 հայտ, որից 12-ը գյուղատնտեսության, 17-ը մշակող արդյունաբերության և 7-ը գյուղական տուրիզմի վերաբերյալ:
    Ծրագրերի եռօրյա քննարկումների արդյունքների ամփոփմամբ, դրամաշնորհային ծրագրերի «Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով» ուղղության 12 հայտատուներից հաղթող են ճանաչվել 3-ը՝ Ռուբեն Հայրիյանը՝ (լոլիկի արտադրություն), Արմեն Գարաքյանը (ջերմոցային տնտեսություն), Արմինե Բալասանյանը (հավաբուծություն):
    Հաղթողներն իրենց զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար կստանան, համապատասխանաբար, 11 334 000, 12 000 000, 11 666 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ՝ անվերադարձ, պարտավորվելով կատարել ներդրում սեփական ծրագրի մեջ՝ դրա ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով:
    «Մշակող արդյունաբերության զարգացում» ուղղության 17 հայտատուներից հաղթող են ճանաչվել 4-ը՝ «Կամելլիա Պլյուս» ՍՊԸ (մակարոնեղենի արտադրություն), Օհանես Ասմարյանը (չրերի, մեղրի և օղիների արտադրություն), Խաչիկ Գալստյանը (դոշաբի արտադրություն), Վալերի Ղազարյան ԱՁ (ասեղնագործ սպորտային հագուստի արտադրություն):
    Հաղթողներն իրենց ծրագրերն իրագործելու համար կստանան, համապատասխանաբար, 12 000 000, 15 000 000, 8 000 000, 10 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ՝ անվերադարձ, անվերադարձ, պարտավորվելով կատարել ներդրում սեփական ծրագրի մեջ՝ դրա ընդհանուր արժեքի 25 տոկոսի չափով:
    «Գյուղական տուրիզմի զարգացում» ուղղության 7 հայտատուներից հաղթող են ճանաչվել 4-ը՝ Արտակ Գրիգորյանը («Սար Սերֆինգ»), Արամ Ավագյանը (հիպոտուրիզմ, Ռև համայնք), «Ստեփան Գրիգորյան» ԱՁ («Ստեփանս բեյքրի» զբոսաշրջային տան ընդարձակում, Պատարա համայնք), Լիանա Գասպարյանը (սննդի կետի բացում և արշավների կազմակերպում, Պատարա համայնք):
    Հաղթողները կստանան 5-ական մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ՝ անվերադարձանվերադարձ, պարտավորվելով կատարել ներդրում սեփական ծրագրի մեջ՝ դրա ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով:
    ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ է իրականացնում նման միջոցառում և ստանձնում է հաղթող ճանաչված ծրագրերի իրագործման ամբողջ ընթացքի վերահսկման պարտավորություն՝ սահմանելով ծրագրերի իրականացման ընթացքում միջանկայլ և ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման ժամանակացույց:
    Դրամաշնորհի պայմանագրով սահմանված պայմանների խախտման դեպքում ծրագրի շահառուն պարտավորվում է սահմանված ժամկետում գումարը հետ վերադարձնել Արցախի Հանրապետության պետական բյուջե:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!