ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23/01/2017
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչությունը տեղեկացնում է.
անասնաբուժության ոլորտում համաճարակաբանական կայուն իրավիճակի պահպանման նպատակով իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների մի շարք հիվանդությունների դեմ պատվաստումներ:
Պատվաստումներն իրականացվում են նախօրոք հաստատված պլանով, որի կազմման համար հիմք է հանդիսանում հաշվառման ընթացքում ներկայացված անասնագլխաքանակը:
Ազգաբնակչությանը կոչ ենք անում համայնքը սպասարկող անասնաբույժին տեղյակ պահել գլխաքանակի փոփոխությունների մասին, հակառակ դեպքում` չհաշվառված գլխաքանակը չի պատվաստվելու և նման գլխաքանակի իրացման համար անասնաբուժական տեղեկանքներ չեն տրամադրվելու:
Մարդկության պատմության ողջ ժամանակահատվածում մարդկանց մոտ համաճարակների առաջացման պատճառ են հանդիսացել ընտանի և վայրի կենդանիները, ուստի` ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը հանրապետությունում հակահամաճարակային միջոցառումների իրականացման գործում: