ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21/10/2016
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագրի շրջանակներում ջրախնայողական տեխնոլոգիաներ տեղադրելու ցանկություն ունեցող հողօգտագործողները հայտերը կարող են ներկայացնել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան 115 հասցեով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 047 94- 85-18 հեռախոսահամարով (ԼՂՀ ԳՆ աշխատակազմի ջրային տնտեսության և ինժեներական մելիորացիայի բաժին):