ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29/09/2016
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 15-ից կանցկացվեն դասընթացներ՝ երկրագործության, պտղաբուծության, բանջարաբուծության, անասնաբուծության և մեղվաբուծության զարգացման թեմաներով, որոնց արդյունքում կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:
Հավաստագիր ստացած անձինք հնարավորություն կունենան օգտվել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերից:
Դասընթացները կանցկացվեն գյուղատնտեսության նախարարության շենքում՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան 115 հասցեով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 04794 0949 հեռախոսահամարով: