Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ Մարտունու շրջանի բնակիչներին պատերազմի հետևանքով այգիների, անասնագլխաքանակի և գյուղատնտեսական տեխնիկայի, իսկ Հադրութի և Շուշիի շրջանների բնակիչներին՝ անասնագլխաքանակի կորուստների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը, պայմանավորված լրացուցիչ ճշտումների անհրաժեշտությամբ, կմեկնարկի հունիսի 21-ից: