|
Հայտարարություն 01/04/2021 Պատերազմական գործողութունների հետևանքով խոտանված կամ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում մնացած քաղաքացիների գյուղատնտեսական տեխնիկան, կցանքները և սարքավորումները հաշվառումից հանելու համար խնդրում ենք սեփականության իրավունքի վկայագրերով ներակայանալ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն՝ հաշվառումից հանելու նպատակով:
Միևնույն ժամանակ տեղեկացնում և հորդորում ենք.
Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման պահին մանրակրկիտ ստուգեք փաստաթղթերը: Ինքնագնաց մեքենա ձեռք մի բերեք առանց տեխնիկական անձնագրի:
Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթում (առուվաճառքի պայմանագրում) տեխնիկական անձնագրի սերիայի և համարի նշումը պարտադիր է:
Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման պահին խստապահանջորեն ստուգեք առուվաճառքի պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը, որպեսզի այդ փաստաթղթերում նշված գնորդի տվյալները համապատասխանեն գյուղատնտեսական տեխնիկայի անձնագրի նույն տվյալներին:
Գյուղատնտեսական տեխնիկան և կցասայլերը անհրաժեշտ է անպայման ունենան փակցված համապատասխան վայրում պետհամարանիշներ, հակառակ դեպքում կտուգանվեն օրենքով սահմանված կարգով:
|