Հայտարարություն
05/08/2019
Օգոստոսի 6-9-ը Արցախի Հանրապետությունում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով հսկողություն կիրականացնեն հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներում:
Արցախն աշխարհին հայտնի է իր հյուրասիրությամբ ու համեղ ուտեստներով, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել առավելագույնը, որպեսզի մեր հյուրերը կրկին համոզվեն դրանում։ Ուստի, հայցում ենք բոլորի ուշադրությունը և զգոնությունը՝ սննդամթերքի անվտանգության կանոնների ապահովման ուղղությամբ, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում զանգահարել ծառայության թեժ գծին՝ 50-99 կարճ համարով: