Հայտարարություն
22/12/2017
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ նախատոնական և հետտոնական օրերին Ծառայությունը կանցնի աշխատանքային ուժեղացված ռեժիմի, որի ընթացքում տեսուչների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հանրապետության մսի վաճառքի կետերում, ինչպես նաև սննդամթերքի իրացման կետերում` պարզելու իրացվող սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ իրացվող վտանգավոր սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի:
Միաժամանակ հայցում ենք մեր քաղաքացիների աջակցությունը, նման երևույթների հետ առնչվելու դեպքում անմիջապես զանգահարել Ծառայության թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարով. 047 96-01-30:
ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն