Հայտարարություն
22/12/2017
Գյուղատնտեսական տեխնիկայի հարգելի՛ սեփականատեր
— Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման պահին մանրակրկիտ ստուգեք փաստաթղթերը: Ինքնագնաց մեքենա ձեռք մի բերեք առանց նրա տեխնիկական անձնագրի:
— Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթում (առուվաճառքի պայմանագրում) տեխնիկական անձնագրի սերիայի և համարի նշումը պարտադիր է:
— Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման պահին խստապահանջորեն ստուգեք առուվաճառքի պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը, որպեսզի այդ փաստաթղթերում նշված գնորդի տվյալները համապատասխանեն գյուղատնտեսական տեխնիկայի անձնագրի նույն տվյալներին:
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն