ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
28/09/2015
Վերջերես Մարտակերտ շրջկենտրոնում տեղի գյուղոլորտի ներկայացուցիչների հետ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հանդիպման ժամանակ հարց հնչեց նաև մեղվաբուծության բնագավառին՝ մասնավորապես, այստեղ ներգրավված տնտեսվարողներին մեթոդական օգնություն ցուցաբերելու մասին: Եվ ահա օրերս նախարարի հրավերով Մարտակերտ ժամանեցին ՀՀ մեղվաբույծների ֆեդերացիայի խորհրդի անդամ Գուրգեն Հուսյանը՝ համապատասխան այլ մասնագետների հետ: ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանի ուղեկցությամբ նրանք եղան Մարտակերտում տեղակայված ՀԱԵ ԱԹ մեղվաբուծարանում, որտեղ շուրջ երեք տասնյակ տեղացի մեղվաբույծների հետ կիսվեցին իրենց փորձով՝ ցուցաբերելով նաև անհրաժեշտ մեթոդական օգնություն: Որոշվեց հիմք դնել փոխշահավետ համագործակցության, ինչի նպատակով կստեղծվի աշխատանքները ամակարգող մարմին: