Համագործակցությունը կընդլայնվի
09/08/2019
Օգոստոսի 9-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Քննարկվել է փոխադարձ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ու համարակալման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սննդամթերքի սպառման ընթացքում վերահսկողության արդյունավետության և ոլորտի տեխնիկական հագեցածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արթուր Ներսիսյանը: