ԿՍՏԵՂԾՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
23/01/2015
Հունվարի 22-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված բուսաբուծությամ ոլորտում ավիացիայի օգտագործման հնարավորությանը: Հանդիպմանը ներկա` ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի պետ Դմիտրի Ադբաշյանը պարզաբանումներ տվեց գյուղոլորտում ավիացիայի օգտագործման պատմության, ինչպես նաև դրա հնարավորությունների և առավելությունների մասին:
Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ կստեղծվի երկու կողմերից կազմված աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կուսումնասիրի հարցը և կներկայացնի համապատասխան առաջարկություն: