|
ԿՄՇԱԿՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄ
25/02/2014
-Նման ձևաչափով հանդիպումները պահանջված և անհրաժեշտ են, քանզի նրանք կոչված են նպաստելու համայնքներից անասնագլխաքանակի վերաբերյալ ստացվող տվյալների առավելագույնս ճշգրտմանն ու հստակեցմանը, քանզի որոշ դեպքերում այդ տվյալների միջև տարբերություններն ուղղակի հսկայական չափերի են հասնում: Մինչդեռ վիճակագրական տվյալների հիման վրա են մշակվում և ստեղծվում ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրերը: Հետևապես, հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ոչ ստույգ և մոտավոր տվյալներից: |