ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԸԹԱՑՆԵՐ
07/10/2016
Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ընդունեց մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հայտնի՝ մոսկվայաբնակ Սուրեն Գրիգորյանին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի Արցախում կկազմակերպվեն դասընթացներ՝ մեղվաբուծության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ուսուցման և պրոպագանդման ուղղությամբ: Իսկ այդ տեխնոլոգիաներով արտադրված մեղրն էլ կարտահանվի արտերկիր:
