ԿԱՅԱՑԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29/11/2016
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կայացան գյուղատնտեսների առաջին կարգի որակավորման դասընթացների առաջին փուլի քննությունները, որոնց մասնակցեցին հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող երեսունվեց հոգի: Առաջիկա օրերին կամփոփվեն արդյունքները, որոնց արդյունքում էլ կտրամադրվեն հավաստագրեր:
Նշենք նաև, որ ընդունող հանձնաժողովի նախագահը գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն էր:
Քննությունների ընթացքին հետևում էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

